«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արփի Դավոյան. Պարտությունն այսօր տեր ունի, մենք պարտությանը որբ չենք թողնի

Արփի Դավոյան. Պարտությունն այսօր տեր ունի, մենք պարտությանը որբ չենք թողնի
17.11.2020 | 14:41

Պարտությունն այսօր տեր ունի, որևէ մեկը չի հրաժարվում այդ պարտությունից և որևէ մեկը որևէ պատասխանատվությունից չի հրաժարվում՝ ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփի Դավոյանը։

«Բարի լինեիք, երեկ ներկա լինեիք ԱԺ-ում վարչապետի հետ հանդիպմանը և լսեիք ձեր բոլոր հարցերի պատասխանները», - դիմելով ընդդիմությանը՝ ասաց Դավոյանը։ Նա հայտարարեց, թե որևէ մեկը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ պատասխանատվությունից չեն հրաժարվել։ «Ես հասկանում եմ, որ դուք մեծ ցանկություն ունեք, որպեսզի մենք պարտությունը որբ թողնենք, բայց այդպիսի բան չի լինելու։ Վստահ եմ, որ հաղթանակի դեպքում բոլորդ հպարտությամբ հաղթանակի դրոշը ծածանելու էիք և նորից մոռանալու, թե ով է այդ հաղթանակի տերը։ Այստեղից պետք չի այնպիսի մեղադրանքներ հնչեցնել, որոնք իրականում դուք էլ չեք կարող հիմնավորել», - ասաց Արփի Դավոյանը:

Դիտվել է՝ 6264

Մեկնաբանություններ